![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում գրանցվել է վերջին 20 տարվա գնաճի ամենաբարձր ցուցանիշը
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/tntes.jpg)
Թուրքիայում թեև փորձում են ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը 15 լիրայից ցածր պահել, այնուամենայնիվ, դա չի կասեցնում աննախադեպ գնաճը երկրում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարտ ամսվա դրությամբ գնաճը կազմել է 60%, և սա աննախադեպ է վերջին 20 տարվա կտրվածքով:
Համապատասխան գերատեսչություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի՝ հասնելով ողջամիտ մակարդակի:
Սակայն տնտեսագետներն այնքան էլ լավատես չեն այս հարցում և իրենց կանխատեսումներում նշում են, որ մի քանի ամսից գնաճը կարող է հասնել իր գագաթնակետին՝ կազմելով 70-75%:
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ ներկայումս 14.70 է, իսկ եվրոյի նկատմամբ՝ 16.15: