Գյումրու աղբանոցում մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն:
1 գյուղում հաղթել՝ չի նշանակում 8 գյուղում հաղթել. Փարաքարի բնակիչ
Փարաքար համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացրել Կառավարության մոտ՝ պահանջելով համայնքում նոր ընտրություններ անցկացնել: «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ավագանու լիազորությունները դադարեցնելու հարցում կառավարությունը պարտավոր էր պահպանել օրենքի 69-րդ կետը:
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:
Պատերազմից հետո Արցախում IT ընկերությունների աշխատակիցների գնալ-գալը մեծ խնդիր է. Պետրոսյան։
Փարաքարում պետք է ավագանին լուծարվի, արտահերթ ընտրություններ լինեն. Վոլոդյա Գրիգորյան:
Մարզպետը բարևում, նստում ավտոն՝ գնում ա, տենց չի լինում.Փարաքարի բնակիչ:
Դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը. ՈՒՂԻՂ։
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ավանդույթի համաձայն ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հիվանդության իրավիճակ, ապա կոչ արեց քաղաքացիներին պատշաճ ձևով պատվաստվել:
Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ անդամակցությունս «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ակցիան՝ հայ-թուրքական հարաբերություններում իշխանությունների վտանգավոր խաղերի դեմ․ ՈՒՂԻՂ:
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը՝ Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի մասին։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։
Պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 67 միլիոն դրամ:
Մարտի 16-ին տելեգրամյան տարբեր ալիքներ գրեցին, որ թշնամին Սյունիքի մարզում դիմել է սադրանքների, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։ Ըստ այդ տեղեկությունների՝ թշնամին մասնավորապես կրակել է Շիկահող, Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Սակայն այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ ամենը։
2019 թ. քրգործով անցնող Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետհամալսարանի ռեկտոր։
Սակագները կարող էին և չբարձրանալ
Մեր պետության տարբեր պաշտոններին նստած խամաճիկները Հայաստանն ու Արցախ տեսնում են միայն, որպես թուրքի դարավոր երազները իրականաություն դարձնելու նյութ:
Չի լինելու հայկական Արցախ, չի լինելու հայախոս, անկախ Հայաստան: Լինելու է թուրքը և նրա շուրջ գլխիկոր, թուրքերից կախյալ, խեղճացած ապրող և ազատություն, ուժ, ազգային բանակ, ինքնություն, պատիվ երազող հայեր: Սա է Նիկոլի հաջորդ ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի՝ տեղը դնելու մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին, մարտի 17-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Հայաստանում մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 202 դեպք, որից 409 հազար 47-ն`առողջացած, 8589-ը` մահվան ելքով:
Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ: Գործարկվելու են համայնքների շչակները:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները միշտ հանդես են եկել չճանաչված Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման օգտին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բոաոյի ասիական համաժողովն (ԲԱՀ) ընթացիկ տարում տեղի կունենա ապրիլի 20-ից մինչեւ 22-ը: Մարտի 17-ին այդ մասին հայտնել է ԲԱՀ-ի քարտուղարությունը։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը միաձայն հավանություն տվեց ՀՀ ոստիկանության ներկայացրած ծրագրին՝ 2 միլիարդից ավելի գումար հատկացնելու մասին։
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով G20-ից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել հիպոթետիկ հայտարարությունները, դա նպատակահարմար չէ։