![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/241285321_3026906097550499_4200413572816784318_n.jpg)
Հայաստանում մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 202 դեպք, որից 409 հազար 47-ն`առողջացած, 8589-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2924 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2480 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, առողջացել է 140 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 944 հազար 317-ի: