Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։
«Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է ամենալավը լինի»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին՝ հայտարարել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ հայ ազգը հանճարեղ մարդիկ ունի. արձանի կառուցումը պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։
Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Այսքանից հետո, ո՞ւմից ենք ինչ պահանջում։ Վստա՞հ եք, որ պահանջի սուբյեկներին ճիշտ ենք ընտրել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր դարձյալ հիշել է Սարսանգի ջրամբարի մասին՝ երգելով «ջրային տեռորի մասին» իր հին երգը: Հիշեցնենք, որ 2016-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմ էր քվեարկել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանամետ զեկույցի բանաձևի ընդունմանը: Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցի բանաձևի օգտին […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:
Վերջերս Աննա Հակոբյանը, որ 44-օրյա պատերազմի աղետալի կորուստներից հետո տևական ժամանակ հրապարակային միջոցառումների խուսափում էր մասնակցել, հասարակության աչքին երևալ, սկսել է կրկին ակտիվանալ:
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 19-ամյա մի բնակիչ 2019 թվականի աշնանը նույն փողոցի մի տնից գողացել է կենցաղային իրեր:
Եվ հիմա Հայաստանը պատերազմի մեջ, թշնամու երախում չունի Զինված ուժերի գլխավոր շտաբի պատշաճ կառավարում ու չկա շտաբի պետ:
Արցախում ստեղծված իրավիճակում մեղք ունեն նախևառաջ՝ իշխանությունը, հետո՝ ընդդիմությունը, և ապա միայն օտարը՝ ռուս խաղաղապահները։ Ընդդիմության խնդիրը կառավարելը չէ, այլ բացերը տեսնելն ու քննադատելն է, այս իմաստով՝ իրավիճակի սրման և զոհերի պատասխանատուն օրվա իշխանությունն է, և նրան չի կարելի ներել իր խորամանկությունները։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքների։
Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:
«Պայմանական ասած՝ հրադադարի հաստատումից ի վեր, ես եկեղեցում ամենօրյա ծառայության եմ, առավոտից երեկո, գրեթե 12 ժամ այստեղ եմ լինում։ Այս ընթացքում ինձ մոտ եկել են հազարավոր մարդիկ տարբեր խնդիրներով։ Անշուշտ, կապը եկեղեցու հետ այժմ ավելի մեծ է։ Ցավոք, որոշ պարագաներում դա պայմանավորված է ողբերգական հանգամանքներով՝ հարազատ կորցրած մարդիկ կան, անհայտ կորածների հարազատներ կան։ Միանշանակ, կապը եկեղեցու հետ ավելի է մեծացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քահանան։
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 4275 մարդ է ընդունվել հիվանդանոցներ։ Մեկ օրում մահացել է 395 մարդ։
Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին տեսակի ական է եղել:
Հերթական անգամ կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը զլացել է պետական գնում կատարելու համար մրցույթ հայտարարել և որոշում է կայացրել մեկ անձից 12 միլիոն դրամի գնում իրականացնել՝ այս անգամ դատարանների շենքերի նորոգման համար։
Ոչ մի բան, որը նվաճել է` անկախ նվաճման ճանապարհից: Ու անկախ գտնվելու վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։
Կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել իր գործունեության ծրագրի կատարման անցած տարվա տարեկան զեկույց-հաշվետվությունը։ Որպես կանոն, նման զեկույց-հաշվետվություններում կառավարությունները փորձում են հնարավորինս դրական կողմերով ներկայացնել իրենց կատարած աշխատանքները։
Ես արդեն տեւական ժամանակ է անիմաստ եմ համարում արձագանքել Ստյոպա Սաֆարյանին, որովհետեւ իմ ու ընկերներիս պայքարը «ֆաս» հրամանը տվողի ու մեր երկիրը կործանողի հետ է, այլ ոչ թե այդ հրամանը ջանասիրաբար կատարողների։ Ձեր հերթը հետո է գալու։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով երեկ ԱՄՆ Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Փորթերի հայտարարությանը։
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, համանախագահ երկրներից կամ մյուսներից մեկ է՝ եթե մենք մեր խնդիրը չուզենանք լուծել, պայքարել ոչ մեկ մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու։
«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ` «Ba3», սակայն իջեցրել է վարկանիշի «կայուն» հեռանկարը` այն սահմանելով «բացասական»: ՀՀ սուվերեն վարկանիշի նկատմամբ բացասական սպասումների ձևավորման հիմքում ընկած են հետևյալ 3 ազդակները.
Չինաստանում ուղևորափոխադրող Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել:
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է արցախցի երեխաների այս տեսանյութը՝ գրելով․ «Մեր թիմի բարբառակիր անդամները զրուցում են Խրամորթի երեխաների հետ․․․․ Այս լույս երեխաներին այժմ տեղական իշխանությունները ստիպված տարհանել են»։
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց: