«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, սա խաղաղության դարաշրջանի արշալույսն է»․ Սերժ Սարգսյան

Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի գրավմանը և այլ տեղերում հրադադարի ռեժիմի խախտումներին, Սերժ Սարգսյանն ասաց․

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին»։

Հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա ակտիվացել՝ Ս․ Սարգսյանը պատասխանեց․ «Սա խաղաղության դարաշրջանի արշալույսն է՝ նույն Փառուխում էլ, Ներքին Հանդում էլ»։

Տեսանյութեր

Լրահոս