
Արալեզի թիվ 13/10 ընտրատեղամասում ժամը 18:30–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 973 ընտրող

Արարատի մարզի Արալեզ գյուղում ժամը 18:30–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 973 ընտրող` 1778 ընտրողից: Թիվ 13/10 ընտրատեղամասում ընտրողներն այս անգամ ավելի ակտիվ են, քան նախորդ տարվա դեկտեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններին:
Հիշեցնենք, որ այսօր Արարատում ընտրում են Վեդի խոշորացված համայնքի ղեկավար: Ընտրապայքարին մասնակցում է երկու ուժ` «Իմ հզոր համայնքը»` Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: