
Արալեզի 13/10 ընտրատեղամասի դռները փակվեցին. 1778 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1054–ը

Արարատի մարզիչ Արալեզ գյուղի 13/10 ընտրատեղամասի դռները ուղիղ ժամը 20:00–ին դռները փակվեցին: Գրանցված 1778 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1054 մարդ: Ինչպես և ակնկալում էին հանձնաժողովի անդամները, ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը: Այստեղ ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի:
Քիչ անց կմեկնարկի ընտրությունների արդյունքների ամփոփումը:
Հիշեցնենք, որ այսօր Արարատում ընտրում էին Վեդի խոշորացված համայնքի ղեկավար: