
Արցախում ԱԹՍ-ից վիրավորում ստացած զինծառայողներից 1-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արցախի ՄԻՊ․ news.am

Մարտի 25-ին Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից 2-ը, որոնց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր տեղափոխվել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Նրանցից մեկի վիճակը այս պահին շարունակում ծայրահեղ ծանր մնալ, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկայով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում վիրավորներից 7 հոգի, նրանց վիճակը գնահատվում է լավ, 5 հոգի համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ ՊԲ բոլոր 14 զինծառայողները վիրավորվել էին մարտի 25-ին Bayraktar անօդաչուների հարվածից։ Հայկական կողմի երեք զոհերը նույնպես անօդաչուի հարվածի հետեւանքով էին։ Բոլոր զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին, արցախցիներ։