Բաժիններ՝

Հավի լյարդից և սրտից պատրաստված կոլոլակներ՝ բրնձով և պանրով

Բաղադրիչներ

1. Հավի լյարդ – 350 գ

2. Հավի սիրտ – 300 գ

3. Պանիր – 50 գ

Կարդացեք նաև

4. Բրինձ – 100 գ

5. Ձու – 2 հատ

6. Տոմատի մածուկ – 60-70 գ

7. Բուսայուղ – 20-30 մլ

8. Ալյուր – 15-20 գ

9. Սխտոր – 2-3 պճեղ

10. Աղ, սև պղպեղ

11. Մաղադանոս – 4-5 ճյուղ

Պատրաստման եղանակը

1. Հավի լյարդի և սրտի վրա ջուր լցնել, հասցնել եռման և եփել 10-15 րոպե:

2. Բրնձի վրա լցնել 300 մլ ջուր, նույնպես հասցնել եռման և եփել 15 րոպե:

3. Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը ծեծել:

4. Պանիրը անցկացնել մանր քերիչով:

5. Լյարդը և սիրտը լցնել քամիչի մեջ, լավ լվանալ, հեռացնել բոլոր թաղանթները:

6. Լյարդը և սիրտը աղալ մսաղացով:

7. Թասի մեջ խառնել ֆարշը, ձուն, բրինձը, պանիրը, սխտորը և մաղադանոսը: Աղ և պղպեղ ցանել:

8. Բոլոր բաղադրիչները լավ խառնել, մինչև միասեռ դառնալը: Խոնավ ձեռքերով կոլոլակներ ձևավորել:

9. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել և կոլոլակներն ամեն կողմից տապակել 3-4-ական րոպե:

10. Ջեռոցը տաքացնել 180 ասիճան: Թասի մեջ իրար խառնել 200-250 մլ ջուր, տոմատի մածուկ և ալյուր: Աղ ցանել, լավ խառնել:

11. Տապակած կոլոլակները շարել թխելու համար նախատեսված տապակի մեջ, վրան լցնել տոմատային զանգվածը և 20-25 րոպե դնել ջեռոցը:

12. Պատրաստի կոլոլակները մի փոքր սառցնել, զարդարել մաղադանոսի տերևներով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս