Ուկրաինայի շուրջ ճգնաժամը չի սպառնում Եվրոպայի պարենային անվտանգությանը. ԵՀ

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը չի հանգեցրել Եվրոպայի պարենային անվտանգության համար սպառնալիքի, սակայն նման ռիսկ կա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար: Այդ կարծիքն է հայտնել գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկին մարտի 29-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ուկրաինայից ներմուծումը կազմել է տարեկան 6 միլիարդ եվրո մինչեւ պատերազմը,- նշել է նա:- Դրանք խոշոր թվեր են, բայց դրանց կորուստը վտանգ չի ստեղծում Եվրոպայի անվտանգության համար»: «Եվրոպայի պարենային անվտանգության համար ռիսկ չկա, բայց (վտանգ) կա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսայն Աֆրիկայի համար»,- կարծում է Վոյցեխովսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031