Ճապոնիան արգելք է սահմանել Ռուսաստան «լյուքս» դասի ավտոմեքենաներ և ոսկերչական իրեր արտահանելու վրա

Ճապոնիան մարտի 29-ին հավանություն է տվել տնտեսական պատժամիջոցների շրջանակներում «լյուքս» դասի ավտոմեքենաներ, ոսկերչական իրեր եւ արվեստի ստեղծագործություններ Ռուսաստան արտահանելու արգելքին: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կաբինետի որոշման համաձայն, արգելքն ուժի մեջ է մտնում ապրիլի 5-ին:

«Մենք համագործակցելու ենք միջազգային հանրակցության հետ, ներառյալ G7-ը, կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար»,-մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան:

Կառավարության տվյալների համաձայն, ավտոմոբիլները կազմում են Ճապոնիայից Ռուսաստան մատակարարումների զգալի մասը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031