
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:
Արմեն Գրիգորյանը հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: