Բաժիններ՝

Խարկովում գնդակոծության ժամանակ զոհվել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը

Խարկովում մարտի 14-ին Գորկու այգու մոտ գնդակոծության ժամանակ զոհվել է Օգնության բանակի (Help Army) 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը։ Նրա քույրը՝ Ալյոնա Այվազյանը, որը նույնպես կամավոր է, վիրավորվել է:

Այս մասին հայտնել է Help Army-ի կամավոր Անժելա Դենիսենկոն, գրում է kh.vgorode.ua կայքը։

«Հիմա Արտյոմը մեզ հետ չէ, քույրը՝ մեր Ալյոնկա Այվազյանը, հիվանդանոցում է, վիրահատություն, բեկոր… և եղբոր համար՝ անտանելի ցավ։ Մյուս քույրը՝ Մարիամ Այվազյանը, ուսուցչուհի է, որն աշխատում էր թիվ 134 դպրոցում (այդ դպրոցն այլևս գոյություն չունի)»,- ասել է Դենիսենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031