«Ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և «…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք…». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թյուրընկալումից խուսափելու համար նշեմ.
ճանաչողները կփաստեն, որ անհնարին է ինձ դասել մոլի ռուսամետների շարքին։

Այդուհանդերձ, մի պարզունակ հարցի պատասխանը կարծես չի նշմարվում։

Բոլոր գործող երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ու պայմանագրերով հաստատված է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակիցներ են։

Սա իրավական ու պատմական փաստ է։

Դրանից ելնելով, շատերը նշում են, որ Ռուսաստանի դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պարտավոր է անել այս, պետք է անի այն, և այլն, և այլն։

Համաձայն եմ, դեմ չեմ…

Բայց դրա հետ միասին նման կերպ արտահայտվողները թող պատասխանեն հետևյալ հարցին՝
իսկ Հայաստա՞նը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնության ռազմավարական դաշնակի՞ցն է։ Եթե այո, ապա ինչով է դա արտահայտվում, ո՞ր կոնկրետ գործողություններով։

Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և
«…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք…

Այդպես լինու՞մ է։

Տպավորություն է, որ այդ հարցը շահարկողները կյանքում էլ են այդպես վարվում, այսինքն՝ «…բոլորն ինձ պարտք են, իսկ ես՝ ոչ մեկին՝ ոչինչ »։

Այդպես չի լինում…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031