Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 251 դեպք. մահացել է 11 քաղաքացի
Հայաստանում մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 8 դեպք, որից 404 հազար 993-ն`առողջացած, 8516-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5875 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 3847 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, առողջացել է 836 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 909 հազար 913-ի: