Ռուսաստան տարհանված Դոնբասի բնակիչների թիվը հասել է 137.000–ի
Փետրվարի 18-ից ի վեր Ռուսաստան տարհանված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների թիվը հասել է 137.000 մարդու: Այդ մասին մարտի 2-ին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են ուժային կառույցներում:
«Մարտի 2-ի առավոտվա դրությամբ ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից Ռուսաստանի սահմանը հատել է 137.000 մարդ:
Նրանցից 85,5 հազարն Ուկրաինայի քաղաքացիներ են, շուրջ 51 հազարը՝ Ռուսաստանի, ավելի քան 560-ը՝ այլ պետությունների»,- զրուցակիցն ասել է գործակալությանը:
Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչներին ընդունում են արդեն Ռուսաստանի 23 տարածաշրջաններ, որտեղ ժամանակավոր տեղավորման 261 կետերում գտնվում է մոտավորապես 18,4 հազար մարդ: «Մյուսները տեղավորման համար օգնություն չեն խնդրել»,-հավելել է աղբյուրը:
Փետրվարի 18-ին ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք տարհանելու մասին՝ կապված մարտական գործողությունների սաստկացող սպառնալիքի հետ: