«ՔՊ-ականները նախընտրեցին ունենալ իրենց հնազանդ ՀՀ նախագահ». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ՀՀ նախագահի պաշտոնում կարող են առաջադրել սրբազանի:

Ըստ Աղվան Վարդանյանի, խոսքը ոչ թե պարզապես սրբազանի առաջադրելու մասին էր, այլ ՀՀ սահմանադրությանը համապատասխան անձի կամ անձանց մասին էր:

«Մեր սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, պետք է լինի անաչառ, միմիայն համազգային ու համապետական շահերով առաջնորդվող անձ: Երկրորդ նախագահի առաջարկությունը հենց այս կոնտեքստում էր, պետք է լինի անձ, որը կփորձի կամուրջներ գցել, մարդկանց համախմբել և համատեղ ուժերով ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավել: Այս համատեքստում դա կարող է լինել հարգանքի արժանի մեր սրբազաններից որևէ մեկը»,- նշեց  Աղվան Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ականները, սակայն, ասացին, որ իրենց նման առաջնորդ պետք չէ, այլ պետք է մեկը, որը կլինի ամբողջովին իրենց թիմի մաս, իրենց ասածները հլու-հնազանդ կատարող:

«Իրենք ընտրեցին մեկին, անգույն քաղաքական հստակ դիրքորոշում մի քանի անգամ ունեցած և հիմա էլ ամբողջովին սերտաճած այս իշխանությանը: Հիմա էլ, բնականաբար, նրանք քվեարկելու են այդ թեկնածուին: Երկրի ապագայով մտահոգվող իշխանությունը կասեր՝ իսկապես լավ առաջարկ է, եկեք բերենք մեզ բոլորիս միավորող մարդու, բայց գնացին իրենց սովորական տրորված ճանապարհով»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս