Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկու բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հարցը:
Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ լրջորեն դիտարկում է Ռուսաստանին միջբանկային վճարման SWIFT համակարգից հեռացնելու հնարավորությունը:
Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Ռուսաստանի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ին ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն անցած գիշերվա ընթացքում շարունակվել են:
Ասկերանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների գործողությունները սկսվել են դեռ մեկ ամիս առաջ, դրանք նոր չեն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Կարծում եմ՝ ուկրաինական կողմն արդեն հասկացել է, որ այս իրավիճակում մնացել է մենակ, ու տուժում է միայն իր երկիրը, ժողովուրդը: Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպես, որ կարծես թե բաժանվում ենք երկու բևեռի, ու Հայաստանը պետք է ընտրի»,- նշեց նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան նոտա է ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ:
Չեխիայի կառավարությունը փետրվարի 26-ին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնի (շուրջ 8.6 մլն ԱՄՆ դոլար) զենք ու զինամթերք ուղարկելու որոշումը:
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ:
Ուկրաինայի զինված ուժերն առանց կռվի լքել է Ստանիցիա Լուգանսկայա գյուղաքաղաքը, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է «Լուգանսկինֆորմցենտր»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մեշկովը՝ վկայակոչելով ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի հաղորդագրությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ամեն նոր օրը նոր պատժամիջոցներ ու մեկուսացում է բերում Ռուսաստանին, իսկ Ուկրաինան նոր սպառազինություն է ստանում:
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային, եթե պետությունը որոշի չեզոք կարգավիճակում լինել:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինայի օկուպացմանը։ Այս մասին նա շաբաթ օրը գրել է Twitter-ի իր էջում։
Թշնամին երեկվանից ահաբեկում է Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին՝ բարձրախոսով նրանց կոչ է անում լքել գյուղը, քանի որ, ըստ նրանց՝ այն պատկանում է Ադրբեջանին։
Դոնեցկից ու Լուգանսկից փետրվարի 18-ից մինչ օրս Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է մոտ 118 հազարի:
Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան:
Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ լքելու Կիևը՝ խուսափելու առաջ շարժվող ռուսական ուժերի կողմից գերի ընկնելուց կամ սպանվելուց:
Նիկոլ Փաշինյանը «Դը Ալեքսանդր» հյուրանոցում է. տարածքը հսկում են ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»:
Լեհաստանը և Չեխիան հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների մուտքը փակելու մասին։
Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը. ՈւՂԻՂ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին:
Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ամին Ավադին նշանակել է որպես Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերով ՄԱԿ-ի ճգնաժամային կոորդինատոր:
Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայում տիրող իրադրությամբ պայմանավորված պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Գենշտաբի պետ Վալերիյ Գերասիմովի:
Ռուսական ինքնաթիռների համար Բուլղարիան փետրվարի 26-ից մինչև մայիսի 25-ը փակում է օդային տարածքը:
Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է:
Ինչքա՞ն անշարժ գույք են գնել Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում