Հիմա ռմբակոծության մեջ ենք. Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ

Ռուսաստանի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ին ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն անցած գիշերվա ընթացքում շարունակվել են:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերը գրավել են Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։ Օպերացիայի սկզբից ռուսական զինծառայողները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ, այդ թվում՝ 14 ռազմական օդակայան, կառավարման և կապի հանգույցի 19 կետ, 24 С-300 և «Оса» զենիթահրթիռային համալիր, 48 ռադիոտեղորոշման կայան։

Ռուսական ուժերը խոցել են 7 ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 թռչող ապարատ, ոչնչացրել 87 տանկ և զրահապատ այլ մեքենա, համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 118 միավոր։

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ պատերազմի սկզբից զոհվել է 198 քաղաքացիական, այդ թվում՝ երեք երեխա։ Եվս 1115 մարդ, ներառյալ՝ 33 երեխա, վիրավորվել է։

Վաղ առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է, որ հետ է գրավել Վասիլկով քաղաքը, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա։

«Հիմա ռմբակոծության մեջ ենք: Խոսքը Ուկրաինայի Լուգանսկի մարզի Լիսիչանսկի և Սևերոդոնեցկ քաղաքների մասին է»,- 168.am-ին հայտնեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, վիրավորներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս