Հետահայաց որ նայում եմ, մեզ մոտ էլ է նույն բանը տեղի ունեցել տարիներ առաջ՝ անկախ նրանից, թե նմանատիպ հանդիպումներին մասնակցողների քանի տոկոսն է «շահի խաթեր» գնացել, ու քանի տոկոսը՝ ամենաազնիվ մղումներով։ Բոլորին մի մաղով են անցկացրել կարծիք ձևավորողներն ու քարոզիչները։
Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2022 թվականի ապրիլի մատակարարման ապառնագրի արժեքն աճում է 1,4 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 92,4 դոլար, վկայում են առեւտրական հրապարակի տվյալները Երեւանի ժամանակով 13:02-ի դրությամբ:
Ֆարշին ձու ավելացնել, լցնել նաև կաթը, փափուկ կարագը, համեմել աղով և պղպեղով: Լավ խառնել: Կարագի մի քանի խորանարդիկ տեղադրել ֆարշի մեջ, խառնել: Ֆարշը պետք է բավականին խոնավ լինի:
Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները երկար տարիներ աշխատել են իրենց ռոբոտի վրա, իսկ ավելի ստույգ՝ Smart Tissue Autonomous Robot (STAR) ռոբոտային համակարգի վրա, որը կարող է վիրաբուժական վիրահատություններ կատարել։ Ավելին, դատելով վերջերս կատարած փորձից՝ վիրահատությունները բավականին բարդ են, որտեղ նրբություն է պահանջվում։
Կարել Չապեկը չեխ աշխարհահռչակ գրող է, արձակագիր, թատերագիր, քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Չեխ գրողը դեմոկրատիայի ջերմեռանդ պաշտպան էր, ֆաշիզմի և տոտալիտարիզմի թշնամի: Նրա շատ մտքեր ակտուալ են նաև ժամանակակից աշխարհում:
Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք երկուսով անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, վրեժ ունենք, Հայրենիք ունենք։
Որպես կանոն, սարքերի արտադրողները վարձում են փորձնական մենեջերներ FDA-ի հետ փոխգործակցության վաղ փուլում: Նրանք օգնում են պլանավորել փորձարկումներն այնպես, որ առավելագույնի հասցնեն հաստատման հնարավորությունները: Ըստ երևույթին, Neuralink-ը չի հրապարակում մարդկանց փորձարկման տվյալները ClinicalTrials.gov կայքում:
Նախօրեին հայտնի դարձավ հայ-թուրքական երկրորդ հանդիպման վայրն ու օրը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Սովորական շեղբերների փոխարեն՝ այն օգտագործում է հատուկ պտուտակներ։
Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը է 13 տոկոսով ընկել է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել է 10 տոկոսից պակաս:
Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 թ. հուլիսին՝ վայրաճ կանեփի թփերից։
«Հասարակությունը բավականին լուրջ ապատիայի մեջ է, չգիտի՝ ինչ անի, կրակն է ընկել իր ընտրության ձեռքը: Չկա որևիցե լույս թունելի վերջում. արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա: Մարդկանց մի մասը կշարունակի անել այն, ինչ տարիներ շարունակ արել են Հայաստանում, այսինքն՝ կարտագաղթի, որովհետև միայն 2021թ. թվերը սարսափելի թվեր են, և չեմ կարծում, որ այդ տենդենցը կկանգնի, մյուս մասը դեպրեսիայի մեջ կշարունակի մնալ՝ լավ օրերի սպասումով»:
«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն ահազանգում են. արդեն երկու ամսից ավելի է՝ շաբաթը 6 օր, առավոտից երեկո անտանելի աղմուկի ու դղրդոցի մեջ են ապրում։ Իրենց շարքերում կան ծերեր, գիտությամբ զբաղվողներ, որոնց կյանքն անտանելի է դարձել:
Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։
Մոսկվայում մի շարք երթուղիներում մինչեւ տարեվերջ պլանավորում են գործարկել անվարորդ տաքսիներ: Այս մասին հայտնել է տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:
Աղան համեմատություն է անցկացրել Ադրբեջանի Նախիջևանի Ջուղայի հետ, որտեղ 2005 թվականին ոչնչացվել են հազարավոր հայկական «խաչքարեր»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է:
Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։
Արդարադատությունը չպատժի, Աստված է պատժելու: Փոխանակ ամաչի մարդկանց մեջ դուրս գալ, դեռ ճեպազրույցներ է տալիս ու արդարանում:
Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Փետրվարի 3-ին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի մեկուսացումից դուրս եկած և աշխատանքի վերադարձած Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հերթական անգամ հայտարարեց, իր բնորոշմամբ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրված ռեկորդի մասին։
Ո՞նց կարող է հարյուրամյակներով ռասիզմի զոհ եղած ազգը այսքան հեշտ ընկնել պարզունակ թակարդներ… չնայած` պարզ է ոնց. ազգային նարրատիվների վակուումի և ցածր կրթական ցենզի պայմաններում, ինչ հիմարություն հրամցնեն, ժողովուրդը կուտի…»:
Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուռուցքային հիվանդացության աճի միտումը շարունակվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը նշեց, որ տարեկան աշխարհում մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:
Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։
Ճախրիր խաղաղությամբ, ու հավերժ փայլող աստղի նման լույսի քո ճառագայթները շռայլ սփռիր մեր Հայրենիքի երկնակամարում…»
Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը: