
«Այս նկարը գուցե ոմանց մոտ տարակուսանք առաջացնի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նկարը գուցե ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։
Այն տեղադրում եմ ոչ միայն ՀՅԴ 131-րդ ամյակի կապակցությամբ։
Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:
Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։
Ոչ միայն այն պարտավորությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։
Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ և կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։
Տեղադրում եմ, որովհետև ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։
Որովհետև մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։
Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք երկուսով անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, վրեժ ունենք, Հայրենիք ունենք։
Շնորհավոր, ՀՅԴ-131»։