
Ցածր կրթական ցենզի պայմաններում, ինչ հիմարություն հրամցնեն, ժողովուրդը կուտի. Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայ հասարակության ռասիտ լինելու նարրատիվը պատվիրված նարրատիվ է, որը գալիս է շատ կոնկրետ վայրից, շատ կոնկրետ նպատակով և տարածվում է շատ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով…
Պետության մոնոէթնիկությունն էլ ունի շատ հստակ պատմական պատճառներ` հազարամյակներ առաջ ավարտված էթնոգենեզը և արդեն տասնամյակներ շարունակվող բլոկադան:
Այս կամ այն անձի կենցաղային չտեսությունը որպես հակափաստարկ ներկայացնելու հիմար փորձեր առաջարկում եմ չանել…
Ո՞նց կարող է հարյուրամյակներով ռասիզմի զոհ եղած ազգը այսքան հեշտ ընկնել պարզունակ թակարդներ… չնայած` պարզ է ոնց. ազգային նարրատիվների վակուումի և ցածր կրթական ցենզի պայմաններում, ինչ հիմարություն հրամցնեն, ժողովուրդը կուտի…»: