«Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով

Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում քննադատական գրառումներից մեկում ոմն ն.փ.-ին «ՀՀ ԳԳ համբալապետ» որակելու համար։

Փաստորեն, ինչ-որ «հիանալի» անձնավորություններ «համբալապետը» որակել են ծանր վիրավորանք։

Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։

ՀԳ. Ողջունում եմ եվրոպացի բոլոր երեսպաշտներին, ինչպես նաև ԵՄ «հիանալի» դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեսնում ե՞ք՝ ինչ «հիանալի» առաջընթացներ է գրանցում Հայաստանի ժողովրդավարությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28