«Ես, որպես դիտորդ, հենց այդ տպավորությունն ունեմ, երբ Ադրբեջանում տեղի ունեցողին եմ նայում». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետևում եմ, թե ինչպես են արևմտյան տարբեր երկրների դեսպանատների ֆինանսավորմամբ ու տարատեսակ ֆոնդերի դրամաշնորհներով գործող ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորում այն երիտասարդներին, որոնք մասնակցել են Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը և հարցեր ուղղել։ Թիրախավորում են բոլորին, անգամ հաշմանդամության սայլակին գամված ուսանողներին։

Հետահայաց որ նայում եմ, մեզ մոտ էլ է նույն բանը տեղի ունեցել տարիներ առաջ՝ անկախ նրանից, թե նմանատիպ հանդիպումներին մասնակցողների քանի տոկոսն է «շահի խաթեր» գնացել, ու քանի տոկոսը՝ ամենաազնիվ մղումներով։ Բոլորին մի մաղով են անցկացրել կարծիք ձևավորողներն ու քարոզիչները։

Ես, որպես դիտորդ, հենց այդ տպավորությունն ունեմ հիմա, դրա համար դեժավյու է առաջանում, երբ Ադրբեջանում տեղի ունեցողին եմ նայում։ Գուցե շատ սովորական թվար, եթե 2018թ.-ով անցած չլինեինք»։

Տեսանյութեր

Լրահոս