Բաժիններ՝

Առավոտից երեկո անտանելի աղմուկ ու դղրդոց է. «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչներն ահազանգում են

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն ահազանգում են. արդեն երկու ամսից ավելի է՝ շաբաթը 6 օր, առավոտից երեկո անտանելի աղմուկի ու դղրդոցի մեջ են ապրում։ Իրենց շարքերում կան ծերեր, գիտությամբ զբաղվողներ, որոնց կյանքն անտանելի է դարձել:

«Քաղաքապետարանը փոխանակ արձագանքի աղմուկի մասին ահազանգերին, ստուգի նորմերը, մտահոգվի հարակից շենքերի բնակիչների, հատկապես՝ տարեցների առողջությամբ, կառուցապատողին թույլատրել է շաբաթը 6 օր մինչև 20:00-ն ծանր տեխնիկայով շինարարություն անել: Պահանջում ենք անհապաղ վերանայել գործող պայմանագիրը և հարգել մարդկանց հանգստի իրավունքը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին բնակիչները։

Նրանք նշեցին, որ սպասում են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի  թաղամաս այցին, քանի որ խոստացել էր:

Բնակիչները նշում են, որ ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի համաձայն՝ գիտական հաստատությանը ծառայող և հանրային նշանակության, ինչպես նաև՝ ջրագծեր պարունակող հողատարածքը ենթակա չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սեփականաշնորհման: Համաձայն գլխավոր հատակագծի՝ հողատարածքը հանդիսացել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի սպորտային հրապարակը, այստեղով անցնում է ջրագիծ, որը վերջերս վնասվել է շինարարական աշխատանքներից:

Նորահայտ հուշարձան հայտարարված թաղամասի սահմաններն ապօրինաբար փոփոխվել են՝ դուրս թողնելով կառուցապատման համար տրամադրված հողատարածքը և վտանգելով ողջ հուշարձանի ամբողջականությունը: Ի հեճուկս քաղաքապետարանի ներկայացրած պայմանի, ըստ որի՝ կառուցապատողը հայտարարել էր, թե կպահպանի տարածքի կանաչ գոտին, հատվել են տասնյակ բազմամյա ծառեր:

Բնակիչների ձեռքում է հայտնվել կառուցապատող ընկերությանը քաղաքապետարանի կողմից տրված գրավոր թույլտվությունը, որով ընկերությունը դեպի բակ գնացող ճանապարհներից մեկը ժամանակավորապես փակելու թույլտվություն էր ստացել։ Բնակիչները վստահ են՝ փաստաթղթում ամսաթվային անճշտություններ կան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28