
Տնական կաթնային ներբերշիկներ

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 1 կգ
2. Սոխ – 80 գ
3. Սխտոր – 2 պճեղ
4. Ձու – 1 հատ
5. Կաթ – 150 մլ
6. Կարագ – 50 գ
7. Աղ, սև աղացած պղպեղ
8. Բուսայուղ – 20 մլ
Պատրաստման եղանակը
1. Ֆարշը պատրաստելու համար միսը լվանալ, չորացնել, կտրատել և աղալ սոխի և սխտորի հետ մասին: Զանգվածն աղալ երկու անգամ:
2. Ֆարշին ձու ավելացնել, լցնել նաև կաթը, փափուկ կարագը, համեմել աղով և պղպեղով: Լավ խառնել: Կարագի մի քանի խորանարդիկ տեղադրել ֆարշի մեջ, խառնել: Ֆարշը պետք է բավականին խոնավ լինի:
3. Սեղանին փռել սննդային թաղանթը և յուրաքանչյուրը 2-3 ճ/գ ֆարշով լցոնել, ձևավորել նրբերշիկներ, փաթաթել 2-3 շերտով, ծայրերը երկու կողմից կապել:
4. Թասի մեջ ջուր լցնել, աղ ավելացնել, հասցնել եռման: Նրբերշիկներն իջեցնել ջրի մեջ և եփել 15 րոպե:
5. Դրանից հետո նրբերշիկները մի փոքր բուսայուղով տապակել երկու կողմից, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը