Բաժիններ՝

34–ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Գյումրիի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ` ավելի քան 11 գրամ կանաչավուն, մանրացրած, չորացրած բուսական զանգվածով:

Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 թ. հուլիսին՝ վայրաճ կանեփի թփերից։ Թմրանյութի մի մասը ծխելու եղանակով օգտագործել էր, իսկ մյուս մասը պահել էր հետագայում օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28