Հնդկաստանում նվազել են COVID-ով հիվանդացության աճի տեմպերը, առողջապահութան նախարարություն
Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը է 13 տոկոսով ընկել է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել է 10 տոկոսից պակաս:
Կորոնավիրուսի երրորդ ալիքը երկրում սկսվել է այս տարվա հունվարի սկզբից: Առողջապահութան նախարարության տվյալներով՝ հիվանդության դեպքերի թվի աճը պայմանավորված է օմիկրոն շտամով, COVID-ով հիվանդների առավելագույն օրական աճը կազմել է 347,2 հազար մարդ: Առողջապահութան նախարարության տվյալների համաձայն, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 149,3 հազար նոր ախտահարված, դրա հետ մեկտեղ նույն ժամանակաշրջանում ապաքինվել է 246,6 հազար մարդ եւ 1072 հոգի մահացել է:
Հիվանդության ակտիվ դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում նվազել է գրեթե 100 հազարով եւ կազմել 1,43 միլիոն, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը գերազանցել է 40 միլիոնը: Ընդ որում՝ իշխանությունները նշում են, որ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) միջին հաշվով շաբաթվա ընթացքում նվազել է մինչեւ 12,03 տոկոս:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է մնում COVID-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահութան նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 41,9 միլիոնը, ապաքինվել ավելի քան 40 միլիոնը, մահացել է 500 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: