Թաիլանդի դասականը. թոմ յամ ապուրի ամենապարզ բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Ջուր – 1.5լ

2. Շամպինիոն – 300 գ

3. Լոլիկ – 4 հատ

4. Սոխ – 1 հատ

5. Լայմ – 1 հատ

6. Ծովախեցգետին – 200 գ

7. Աղացած կոճապղպեղ – 1 ճ/գ

8. Կիտրոնի քերած կեղև – 1 ճ/գ

9. Սխտոր – 2 պճեղ
10. Լեմոնգրաս – 2 հատ
11. Ձկան սոուս – 50 մլ
12. Տոմատի մածուկ – 1 ճ/գ

13. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
14. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ծովախեցգետինը և մանր կտրատած լոլիկը եփել 10 րոպե:
2. Մանրացրած սոխը և սխտորը տապակել, ավելացնել սունկը, տոմատի մածուկը, կոճապղպեղը և կիտրոնի քերած կեղևը:
3. Տապակած մթերքներն ավելացնել ապուրին, լցնել կտրատած լեմոնգրասը և եփել 7 րոպե:
4. Ավելացնել ձկան սոուսը, աղը և լայմի հյութը։ Ապուրը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

