Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:
Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ, կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է եւ ձեզ մանդատ չի տրվել Նավակ Ճոճողի, Անդրանիկ Քոչարյանի, Վահե Ղալումյանի կամ Խաչատուր Սուքիասյանի սենյակներում ստվերային մուտիլովկաներ անելու համար։
Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի:
Օսլոյում մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի պատվիրակության բանակցություններն անցել են հաջողությամբ. հաջողվել է փոխըմբռնման հասնել առանձին հարցերի եւ Աֆղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկման շուրջ:
Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին։
Դեռևս նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թանկացումների նոր ալիք է սպասվում, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։
Այդ անպաճույճ հանցակազմը «մեռնող հանցակազմ է» ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Եվրոպական կոնվենցիային, այլև այն պատճառով, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր քրեական օրենսգիրքը, որում այդ հանցակազմը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է։
Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Նիկոլական ստերի լավագույն պատասխանը տվել է համանախագահ Պոպովը։ Կապիտուլյանտները հերթական անգամ փորձում են խեղաթյուրել ԼՂ բանակցությունների էությունը՝փորձելով ասել,թե իբր 2016-ին հանրաքվեի մասին կետը դուրս է եկել։
10:00-16:00 Վեդի քաղաք՝ Թումանյան, Պուշկինի, Սազայի Նիկողոսյան, Սայաթ-Նովա փողոցներ մասնակի, Արարատ գյուղ մասնակի:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 411 միլիոն 730 հազար 784: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 816 հազար 28 մարդու:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Թուրքիայում երիտասարդները քաղաքական անորոշության սոցիալական պայմանների ու կորոնոավիրուսի հետևանքով խորը դեպրեսիայի մեջ են: Այսպիսի արդյունքներ է արձանագրել 26 երկրներում 99.6 հազար երիտասարդների հետ զրույցների միջոցով արված ուսումնասիրությունը:
Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Էրեբունու քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։
Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը: Երբեք շնորհակալ չենք այն դեպքում, երբ դա մեզ չի տրվում:
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որը մարտի 1-ից կբարձրանա մեծ էկրան, պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է՝ պատմում երեք սերունդների աչքերով։ Կինոնկարի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։
Մեծ տապակը տաքացնել, սմբուկը և 1 պճեղ մանր կտրատած սխտորը տապակել 3-5 րոպե։ Ավելացնել մանր կտրատած սունկը, տապակել ևս 2 րոպե։ Տեղափոխել առանձին ամանի մեջ։
Միլիարդավոր տարվա պատմություն ունեցող սև ադամանդը, որը համարվում է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը, վաճառվել է 3.16 մլն ֆունտ ստերլինգով (4.3 մլն դոլար):
Նա գիտի Ձեր բոլոր գաղտնիքները, և Դուք Ձեզ հարմարավետ եք զգում նրա հետ այդ գաղտնիքներով կիսվելիս:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմիր Կրասկան՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Յոթ անգամ աճուրդում չվաճառվելուց հետո՝ կառավարությունը որոշեց ամեն գնով ազատվել անհատույց ստացած՝ Ծաղկաձորում գտնվող հայտնի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրից։ Դրա համար ոչ միայն էապես նվազեցվեց նախնական գինը, այլև գնորդին տրվեց գումարը տարաժամկետ վճարելու չափազանց արտոնյալ հնարավորություն. ոչ ավել, ոչ պակաս՝ 5 տարի ժամանակ։