«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա ղեկավար, լավ բան չի սպասվում. Հայաստանը պետք է ապրի, պետք է վեր հառնի». հարցում Երևանում

Միջազգային մի կազմակերպության անցկացրած հարցման արդյունքով՝ ՀՀ-ի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, հարցվածների 90%-ի կարծիքով՝ Թուրքիան է, 77 %-ի կարծիքով՝ Ադրբեջանը։

Թուրքիայում հարցվածների 61%-ն էլ վտանգ է տեսնում Հայաստանից, իսկ 66%-ը դեմ է հարաբերությունների լավացմանը։

Ու չնայած նման վիճակագրությանը, 2 տարվա դադարից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև վերսկսվեց ուղիղ ավիահաղորդակցությունը։ Օդային ճանապարհով դեպի Թուրքիա և Թուրքիայից դեպի Հայաստան ազատ ճանապարհորդությունը մեր անվտանգության ապահովման, բիզնեսի զարգացման առումով  ի՞նչ կտա, 168.am-ը փորձել է պարզել մեր հայրենակիցներից։

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստան-Թուրքիա թռիչքների վերսկսմանը, արդյոք կմեկնե՞ք Թուրքիա։

Հարցվածների մեծ մասը դեմ է Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցությանը․

«Ես ընդհանրապես այդ երկիր չեմ մեկնել, չեմ մեկնում, չեմ էլ մեկնելու, ատում եմ այդ երկիրը և լսել անգամ չեմ ուզում։ Ցանկանում եմ, որ այս սերունդն այնքան հզորանա, որ քարտեզի վրայից այդ երկիրը վերանա․․․ Թեև մեր հողերն են, բայց ավելի լավ է կարոտով մնանք, մինչև դարձյալ մերը լինի, քան հիմա գնանք ուրիշ տիրոջ իրավունքները տեսնենք, արժանապատիվ մարդը պետք է վիրավորվի․․․»։

Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու, խաղաղության դարաշրջան բացելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումներին

«Շատ սխալ քաղաքականություն է վարում, մեր երեխեքին տանում մորթում են, ինքն ուզում է բարեկամություն անի, մարդ առնվազն պետք է պակաս լինի․․․»։

Հնարավո՞ր է այսօր, 44-օրյա ծանր պատերազմից հետո, մոռանալ ամեն ինչ ու հաշտ հարևանների պես ապրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ

«Ես դրանց անունը լսել չեմ ուզում, ինչ մնաց՝ հարևանություն, ո՛չ, առանց դրա էլ մենք կարող ենք ապրել։ Աշխարհը լիքը հարևաններ ու բարեկամներ են, հետո առաջվանը չէ, որ հենց միայն կողքինիդ հետ պետք է շփվես, բոլորի հետ էլ կարող ենք շփվել, և մենք այն ազգն ենք, որ ի վիճակի ենք առանց իրենց էլ ապրել, դրանցից ոչինչ պետք չէ»։

«Ես չեմ կարող մոռանալ, որ մեռնեմ էլ, գերեզմանիս խոտ ծլի, չեմ մոռանա, հողի տակ էլ էլի հանգիստ չեմ ունենա․․․»։

Հավատո՞ւմ եք արդյոք ավելի լավ ապագայի, ինչպիսի՞ն է վաղվա օրվա ձեր պատկերացումը

«Բոլորի արյունը Փաշինյանի վզին է, ինքը հանգիստ մահ չի ունենալու․․․»։

«Հայաստանը պետք է ապրի, պետք է վեր հառնի, պարզապես ժամանակ է պետք, լավ է լինելու»։

Հարցման մասնակիցներից 2 տարեց կանայք, որ, պարզվեց, քույրեր են, հակառակ կարծիքներ ունեին այսօրվա իշխանությունների մասին։ Քույրերից մեկը 2018-ին ընտրել է Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսն ի սկզբանե դեմ է եղել նրան․

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա ղեկավար, լավ բան չի սպասվում․․․ Կյանքում չեմ հավատացել Նիկոլին, առաջին օրվանից դեմ եմ եղել, դեմ եմ ու դեմ էլ կլինեմ։ Միշտ վիճաբանում ենք, հետո էլ ասում ենք՝ տո իրենք էլ, իրենց տիրու հերն էլ անիծած, ինչո՞ւ ենք մենք քույրերով վիճում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս