ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:
Նշանակվել են փորձաքննություններ:
2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի […]
Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների եւ բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում նաև փակ ռեժիմով քննարկվելու է ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կընդունեն», – ըստ «ՌԻԱ»-ի՝ լրագրողներին ասել է Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյկը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը, որի ժամանակ մեկնաբանել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Այն առևտրականները, որոնք կարծում են, թե Թուրքիայով արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները տանելու-բերելու են, չարաչար սխալվում են. սահմանը բացելու դեպքում էլ Թուրքիան այնպիսի պայմաններ կարող է դնել, որ այդ ճանապարհը միայն իր համար ձեռնտու լինի, իսկ մեզ համար՝ Վրաստանի Փոթին, օրինակ, կրկին մնա առավել ձեռնտու տարբերակ:
Նշվում է, որ այցի ընթացքում երկու պաշտոնյաները կհանդիպեն Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալոն Ուշպիզի, նախագահի գրասենյակի ղեկավար Էյալ Շվիկիի, նախարարության ու նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։
Միջազգային օլիմպիական կոմիտեն մեկնաբանել է իր այն հայտարարությունը, որ չի պարգևատրելու ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևային, եթե վերջինս մրցանակային տեղ զբաղեցնի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը (ANCA) խuտnրեն դատապարտել է աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին, թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:
«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան փետրվարի 15-ին այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բաժանմունքում բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։
«Արևմուտքին ոչ թե Հայաստանն ու Արցախն են հետաքրքրում, այլ ավելի մեծ հարցեր, իսկ Արցախի՝ թեկուզ այս կարգավիճակով գոյությունը խանգարում է Ռուսաստանի ու Իրանի աշխարհաքաղաքական թուլացմանը, և նրանց պետք է, որ Արցախի, գուցե նաև՝ Սյունիքի «հարցերի» վերջնական լուծմամբ, այսինքն՝ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի տիրապետության տակ դնելով, իրենց համար կարևոր խնդիրներ լուծել»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու. այս տեղեկությունը քիչ առաջ տարածվեց մամուլում:
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թ. Փետրվարի 7-ին ԱՀ ԱԺ նախագահին էին դիմել Մարտունու շրջանի Խերխան գյուղի համայնքի ղեկավարը, հիմնական դպրոցի տնօրենը, բնակիչները (դիմումը՝ նկարում): Ս/թ փետրվարի 10-ին հանրագիրը հասցեագրվել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամն եմ նաև ես:
Ամուսինները որոնվում են որպես անհետ կորած։
Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին։
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին, ընդգծելով, որ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Տեսնում եք, չէ՞, ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում:
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրման՝ ԵՄ-ի խորհրդի որոշմանը: Փետրվարի 15-ին քվերակության արդյունքները հայտարարվել են Ստրասբուրգում օրենսդիր մարմնի նստաշջանում:
Մեղադրանքի բովանդակությունն ինձ համար պարզ չէ, գտեք տարբերակ՝ բացատրելու, թե ինձնից ինչ են ուզում, ինչի մեջ են մեղադրում ինձ։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Այս հարցին ուղիղ անդրադարձել եմ Փաշինյանի հետ հանդիպմանը 2020-ի հոկտեմբերի 12-ին ու նշել՝ մեր իշխանությունը քեզ ժառանգել է 12 հազար քառակուսի կմ Հայկական Արցախ, տեսնենք՝ դուք ի՞նչ եք ժառանգելու ձեր հաջորդներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին:
Գերմանիայի Բուդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը ԳԴՀ-ի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունն առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար: Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի, 2005-ից մինչեւ 2021 թվականը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: