
Մոսկվացի ուսանողը մահացել է ընկերոջ հին դեղատոմսով դեղորայքը փորձելուց

Մոսկովյան քոլեջի 17-ամյա ուսանողը իր հետ դասի է բերել դեղորայք, որը ժամանակին իրեն նշանակել են սրտի համար, և տվել ընկերներին, որպեսզի փորձեն, ինչի հետևանքով ընկերներից մեկը մահացել է, ըստ shantnews-ի՝ RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Արդյունքում նրա ընկերներից մեկի մոտ սրտի խնդիր է առաջացել, իսկ հետո մահացել է»,- ասել է աղբյուրը։
Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Պավլովի թիվ 8 պոլիտեխնիկական քոլեջում:
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԿԿ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, քրեական գործը քննվում է անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով (ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մաս):
«Երիտասարդներից մեկի մոտ սրտի սուր անբավարարություն է առաջացել, ինչի հետևանքով նա մահացել է դեպքի վայրում»,- ասել է նա՝ հավելելով, որ ևս մեկ երիտասարդ գտնվում է հիվանդանոցում։