Թրքացած Հուդան եկել է, որ մեր ազգը կործանի. Արցախի հերոսի մայրը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր»  զինվորական պանթեոն համալիրում որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված սպա Դավիթ Առուշանյանի շիրիմին այցելած Լիդա Առուշանյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս դժգոհեց, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Նորից կեղտոտել են Եռաբլուրը, նորի՞ց քահանա բերենք, որ մաքրի։ Ա՛յ ստորներ, երկիրը քանդում եք, ուզում եմ՝ երկնային պատիժ գա ձեզ վրա, երկնայի՛ն, որ չկարողանաք փախչել, թեկուզ Ստամբուլ չվերթով․․․ Երեխեք ջան, չե՞ք հասկանում, դավեր են նյութում մեր վրա, թրքացած Հուդան եկել է , որ մեր ազգը կործանի»,- ասաց զոհված սպայի մայրը։

Նրա ձեռքին մի գրքույկ կար, որդու՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մասին։ Տիկին Լիդան հիշեց որդու վերջին խոսքերը, որ պատերազմի դաշտում է ասել․

«Գիտե՞ք իր վերջին բառերն ինչ է եղել, երբ իրենց նահանջի հրաման են տվել՝ Արեգասարում՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ՝ Եղնիկներից ներքև, ասել է՝ «ժամանակ չկա, հետևում Արցախն է»․․․ Հիմա, որ այդ տականքները խոսում են, իմ երեխեն չգիտի, որ Արցախը ծախվել է, ես հեռուստացույցն անջատում եմ, որ երեխես չլսի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս