Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է
Թենիս աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է:
Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նադալը մրցեց Իսպանիան ներկայացնող, աշխարհի 7-րդ ռակետ Մատեո Բրետինիի հետ: 2 ժամ 56 րոպե ձգված մրցախաղից հետո իսպանացին հաղթեց 4 սեթերից հետո` 3:6, 2:6, 6:3, 3:6 հաշվով:
Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական: