
Տավուշում ավտոմեքենան բախվել է գազատարին և կողաշրջվել. կա մեկ զոհ

2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: