Բաժիններ՝

Վանանդ գյուղում կրակոցների հետևանքով 29-ամյա երիտասարդ է մահացել

: Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնել են Վանանդ։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ է եղել։ Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930