Պատգամավորներն ու «հեղափոխության պահապանները»՝ շրջիկ աջակիցներ

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորում է՝ իր «շրջիկ» աջակիցների հետ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում իր հետ միասին մի քանի մարդատար մեքենաներով, ավտոբուսներով մարդկանց է տեղափոխում մարզից մարզ, որպեսզի վերջիններս հավաքվեն իր շուրջ, ծափահարեն և տպավորություն ստեղծեն, թե Փաշինյանի նախընտրական քարոզարշավն անցնում է մարդաշատ միջավայրում։

Այս անգամ այդ մարդիկ «հյուրախաղերով» Ջերմուկում էին, «հեղափոխության պահապաններ» կոչվող խմբակի ներկայացուցիչները, քաղաքի տարբեր վարչական շրջաններից հավաքագրված անձինք, նրանց միացել էին նաև իշխանական մի քանի պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, նրանց տեղակալները, որոնք էլ իրենց հերթին եկել են «շրջիկ» աջակիցների համար որպես «գրուպպա պադդերժկի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս