Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին:
Իմ այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:
Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց դա չպետք է հասկանալ որպես Բեռլինի միակողմանի նոր «արեւելյան քաղաքականություն»: Այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը ստեղծել է կազմակերպված պետություն, արդյունավետ աշխատող պետական համակարգ և այդպես կանգնել է Հայաստանի առջև։ Հետևաբար, եթե այդ ամենի դեմ պայքարելու գործում մարդիկ իրենց հույսը դրել են գյուղացիների զինվածության և համայնքապետերի վրա, ապա ինստիտուցիոնալ առումով արդեն պարտված ենք։
Ադրբեջանը և Թուրքմենստանը շարունակում են բանակցությունները Կասպից ծովում «Դոստլուղ» հանքավայրի համատեղ յուրացման շուրջ: Դրա գործարկման համար կպահանջվի հինգ տարի, որից հետո այն կարող է դառնալ դեպի Եվրոպա «Հարավային գազային միջանցքի» համար գազի աղբյուրներից մեկը, կարծում են փորձագետները: Ռուսական «Լուկօյլը» ցանկանում է մասնակցել նախագծին:
ՄՆ-ը հայտնել է, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները բանակցություններ են վարում Թուրքիայի հետ Բոսֆորի նեղուցով դեպի Միջերկրական ծով ռուսական նավերի անցումն արգելափակելու համար։ Այս հարցն ակտիվորեն քննարկվում է թուրքական կողմի հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիան կարծում է, որ կարելի է դիտարկել այլ երկրների ռազմանավերին դեպի Սև ծով ելք տրամադրելու տարբերակը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:
ԱԺ–ն դեկտեմբերի 16-ին, ժամը 12։00–ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծեր:
«Մենք պետք է ձգտենք այս իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Նույնիսկ տնտեսագիտորեն բեռնաշրջանառության մասով ասիմետրիկ է Մեղրիով նախատեսվող այդ բեռնաշրջանառությունը և Լաչինի միջանցքը, չհաշված հարցի բարոյական կողմը։ Այդ երկու տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են։ Այս պահին ես դեմագոգիա եմ համարում դրանց բերել նույն դաշտ կամ փոխկապակցել իրար հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ «եթե Հայաստանը մաքսակետեր դնի Սյունիքում, ապա Ադրբեջանն էլ կդնի Լաչինի միջանցքում»։
Այսպիսով, շատ բան դարձավ չափազանց պարզ և բաց։ Դրա համար անհրաժեշտ էր հասնել Բրյուսել։ Ըստ էության, հաղորդակցությունների շուրջ քննարկումները ոչ թե պրագմատիզմի և տնտեսական օգուտների, այլ քաղաքական նպատակահարմարության հարթությունում են։ Սա նույնպես նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հստակ պատկերացում լինի, թե ով և ինչի համար է վճարում և նաև ինչով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալիևի հայտարարությանը, ըստ որի, եթե Հայաստանը «պնդի «Մեղրիի միջանցքը»-ում մաքսակետ դնելը, ապա Ադրբեջանն էլ մաքսակետ կտեղադրի Լաչինի միջանցքում»։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը մասնակցում է «Աշխարհն ընդդեմ Լեհաստանի» մրցաշարին:
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության են ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին:
Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը շփվել են տեսակապով
: Դեկտեմբերի 15-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան:
Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) արտադրված ապրանքների Միացյալ Նահանգներ ներկրումը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արդյունավետ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ՝ սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ։ Սակայն ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։
Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։
Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ից 08.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանին, որը մահացել է: