Բաժիններ՝

Պուտինը և Սի Ծինպինը առցանց բանակցություններ են անցկացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը շփվել են տեսակապով: Խոսակցությունը տեւել է մեկուկես ժամ: Զրույցի բաց մասում Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ երկխոսությունը եւ անցողակի արծարծվել է միջազգային օրակարգը:

«Ուրախ եմ Ձեզ հետ ուղիղ կապի դուրս գալու հնարավորության համար: «…» (Մեր) հարաբերությունները համարում եմ քսանմեկերորդ դարում միջպետական համագործակցության իսկական օրինակ»,- հանդիպման սկզբում ասել է Պուտինը: ՉԺՀ-ի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին Մոսկվայի եւ Պեկինի միջեւ սեպ խրելու փորձերին դիմակայելու համար, ինչպես նաեւ նշել է համատեղ նախագծերի թվի ավելացումն ու ապրանքաշրջանառության աճը:

«Այս տարվա հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն ավելացել է 31 տոկոսով՝ հասնելով 123 միլիարդ դոլարի: Արդեն գերազանցվել են 2019 թվականի նախահամավարակային ռեկորդային ցուցանիշները: Ոչ հեռավոր ապագայում, ինչպես եւ պայմանավորվել ենք, կհաղթահարենք 200 միլիարդի սահմանագիծը»,-համաձայնել է Պուտինը:

Բացի այդ, նա Չինաստանը համարել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» եւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի արտադրության միջազգային կենտրոն. ավելի քան 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութի թողարկման պարտավորագրեր են ստորագրվել չինական վեց արտադրողների հետ: Կողմերը հույս են հայտնել, որ փետրվարին անձնական հանդիպում կունենան եւ համատեղ կմասնակցեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ներածական խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս