 
                        ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը
 
                                    «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն:
Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:
Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        