«Սուարեսը շատ բան հաղթեց ոչ այն պատճառով, որ նա խաղադաշտի ամենաբարի մարդն է»․ Դեպայ
«Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը խոսել է իր բնավորության մասին:
«Ինձ չի հետաքրքրում, եթե ինչ-որ մեկն ինձ ապստամբ է անվանում: Երբեմն խաղադաշտում գտնվողի բարդ բնավորությունը կարող է ինչ-որ բան ավելացնել խաղին և օգնել հաղթանակի:
Լուիս Սուարեսը շատ հաղթանակներ է տարել, շատ գոլեր է խփել: Եվ դա տեղի չունեցավ, քանի որ նա խաղադաշտում ամենալավ մարդն է: Ես չգիտեմ, թե ինչու է «ապստամբ» բառը այդքան բացասական ենթատեքստ ունենում»,- ասել է Դեպայը:
Սուարեսը «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին: Այժմ նա խաղում է «Ատլետիկոյում»:
Սիրարփի Աղաբաբյան