Տոկիո-2020. Հաջորդ մրցակիցս ինձ ծանոթ է. Արման Դարչինյան
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանի համար Օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը բարդ էր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դարչինյանը շեշտեց, որ առաջին մրցակցի` Սլովակիայից Անդրեյ Շեմեզի հետ մենամարտի առաջին ռաունդը բարդ էր: «Սա նրա երկրորդ մենամարտն էր Օլիմպիական խաղերում: Նա բարդ մրցակից էր, մենամարտն էլ դժվարին ստացվեց: Երկրորդ ռաունդից հետո հասկացա, որ հոգնել է, և մեծացրեցի ճնշումը»,- ասաց նա: Դարչինյանի խոսքով` հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում իրեն ծանոթ է, սակայն ամեն ինչ կերևա ռինգում:
Անդրադառնալով համավարակի պայմաններում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ նա շեշտեց, որ մարզիկներն օլիմպիական ավանում ազատ են, սակայն վերահսկողության ներքո, բայց դա չի խանգարում մարզումներին:
Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: