ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հանդիպմանը հաջորդեց Կարապետյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Կարապետյանը, որպես ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, հուլիսի 27-ին մեկնել էր Մոսկվա ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով, ու օրեր անց Արշակ Կարապետյանը կրկին մեկնեց Մոսկվա այն դեպքում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը շարունակում էր իր հայաստանյան այցը:
Իսլամիստներն այժմ վերահսկում են Աֆղանստանի 65 տոկոսը և գրավել կամ սպառնում են գրավել 11 շրջանների մայրաքաղաքները:
ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն դիրքորոշումներն արդեն իսկ հրապարակվել են:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։
Իտալիայի հարավում բռնկված հրդեհը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ են այրվում, սեփական տանը սպանել է 76-ամյա մի իտալացու: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի և Նոր Գեղի գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից սպանություն կատարելու մեղադրանքով որոնվում է 22-ամյա Ռոման Քալաշյանը:
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից՝ քաղաքական մեծամասնության որդեգրած քաղաքականության պատճառով որևէ դրական ակնկալիք չունի, քանի որ շարունակում է իշխանության ղեկին գտնվել կապիտուլյացիոն մի ռեժիմ, որն ադեկվատ չի արձագանքում այն անվտանգային մարտահրավերներին, որի մեջ է հայտնվել Հայաստանը հենց իրենց պատճառով։
Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: Այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը:
Կորոնավիրուսի «յոտա» տեսակը COVID-19-ով վարակվելու դեպքում 46-82 տոկոսով կարող է բարձրացնել մահացության գործակիցը բարձր տարիքի անձանց մոտ:
Օրվա ավարտին մի քանի կարևոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:
Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։
Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։
Օգոստոսի 11-ին, ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։
Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել էր ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հրահանգել է հսկիչ անցագրայինից ներս չթողնել գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք մինչև օգոստոսի 20-ը պատվաստված չլինեն։
Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։
Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր նոր ակումբը` ՊՍԺ-ն համապատասխանում է ֆուտբոլային իր ամբիցիաներին:
Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։
«Նոյեմբերի 3-ին առաջին լայնամասշտաբ հարձակումն է եղել Մարտունու վրա, բայց դրա դեմն առել ենք, որոշակի զիջումներ ենք արել, բայց հենց նույն օրը հետ ենք բերել։ Թշնամու յաշմաններին ու ամբողջ զինտեխնիկան ոչնչացրել ենք։ Մի բարձունք կա, որին ասում ենք՝ մեր Մարտունու դարպասն է, այնտեղից ամբողջությամբ վերահսկվում է մեր քաղաքը։ Այն ռազմավարական առումով շատ կարևոր դիրք է, բարեբախտաբար, մենք շուտ ենք կարողացել այն հետ բերել թշնամու մոտից, եթե մի քիչ ուշացնեինք, ապա դժվար էր լինելու, կդիրքավորվեին, ու գործը կդժվարանար»։
Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ալեքսանյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երևելի» ներկայացուցիչներից մեկը, ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։