Բաժիններ՝

Վրաստանում տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ

Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսիից 150 կիլոմետր հեռավորությամբ) 25 կիլոմետր հեռու գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 09:31-ին: Էպիկենտրոնը գտնվում է ինը կիլոմետր խորության վրա:

4,2 մագնիտուդով նախորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում, օգոստոսի 17-ին: Մի շարք երկրաշարժեր են օգոստոսի 16-ի գիշերը գրանցվել Սամեբա գյուղի մերձակայքում:

3,7 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 23:42-ին, այնուհետեւ երկրաշարժերի ուժն սկսել է ավելանալ, եւ ամենահզոր 5,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 05:44-ին:

Վերջին ցնցումը գրանցվել է 05:51-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,0:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ:

Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել է գրեթե 46.000 տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս