«Ազգային շահին դավաճանողը նա է, ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է, որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև ավելի է խորացել։

Դավաճանությունից են խոսում։

Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։

Հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։

Ազգային շահին դավաճանողը նա է, ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։

Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։

Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել, հետո ի՞նչ։

Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է» ։

Տեսանյութեր

Լրահոս