ԱԺ-ն այսօր կգումարի լրացուցիչ մեկ նիստ

Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հարգելի գործընկերներ, առաջարկություն եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ժամը 18:30-ին մեկնարկելիք նիստը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031