2020թ. Հայաստանում գործող կապիտուլիացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։
Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգային հանդիպումները մեկնարկում են առավոտյան։
Տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձը 156.000 դրամով ավելացել է. Բաբկեն Թունյան:
2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մինչեւ հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։
Սոցփաթեթի շրջանակում աշխատողի բնակվարձի փոխհատուցումը գտել ենք ոչ նպատակահարմար. Հերիքնազ Տիգրանյան:
Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:
Բնակարանի վարձի փոխհատուցումն ինչով է հակասում սոցփաթեթին. Թադևոս Ավետիսյան։
Տեղից հետս մի վիճեք. Ռուբեն Ռուբինյանը` «Հայաստան» խմբակցության պատգամավորներին
Պաշտոնյաների մարզասրահ այցելելու մասին օրենքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները իշխանությունը չի ընդունել. փոխնախարար։
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Այդ մասին ասված է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Ազգային ժողովի նիստը. ՈւՂԻՂ:
Ռուսական ТАСС գործակալության տեղեկացմամբ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» Բաքվից Նախիջևան ուղևորաչվերթներ են իրականացնելու: Ռուսական գործակալության համար որպես աղբյուր է ծառայել ադրբեջանական նշված ուղևորափոխադրողի՝ այսօր հրապարակած հաղորդագրությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Գերմանիայի իշխանությունները 2001 թվականից մինչեւ 2021 թվականն ավելի քան 17,3 միլիարդ եվրո են ծախսել Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) խորհրդարանական հարցմանը դաշնային կառավարության պատասխանը։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ հասել է 235 միլիոն 389․ 736-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Լուկաս Սելարայանը միացել է ընտրանուն:
Չիլիացի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ցանկանում են խորհրդարանի քննակմանը ներկայացնել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի պաշտոնազրման հարցը՝ «Պանդորայի դոսիեի» (Pandora Papers) փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքների պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել է Bio Bio ռադիոկայանը։
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի համաներման եւ վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման հարցերով զբաղվող խորհուրդը հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի հետմահու ներում հանձնարարվի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ 2004 թվականի թմրանյութերի գործով, որը մահացել է ոստիկանության ձեռքով։
Պատրաստի խմորը լցնել կեքսի կաղապարների մեջ, վրան դդմի սերմեր կամ ընկույզ շաղ տալ:
ԱՄՆ-ը չի պլանավորում «ավանսով» չեղարկել Իրանի պատժամիջոցները՝ մինչեւ միջուկային գործարքի վերագործարկման շուրջ պայմանավորվածությունների հասնելը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Շատերը կարծում են, որ անհաջողությունը փողոց մաքրող աշխատելն է կամ 40 տարեկանում մայրիկի հետ ապրելը, կամ 45 տարեկանում ապրել առանց ամուսնու և երեխաների՝ շրջապատված կատուներով:
Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր ռեկորդային նշագծի՝ հազար խորանարդ մետրի դիմաց առաջին անգամ գերազանցելով 1200 դոլարը: Այդ մասին վկայում են ICE Futures-ի սակարկությունների տվյալները։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի վաճառքի ու դրանց մի մասը «սեփական կամքով» կառավարությանը նվիրաբերելու հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Այդ հարցերի պատասխաններն առայժմ մնում են անորոշ։
Հոկտեմբերի 3-ին Աշտարակում բացվեց 44-օրյա պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Սեպտեմբերի ընթացքում տարբեր հետազոտական կենտրոններ սոհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում հնարավոր ընտրությունների դեպքում բնակչության տրամադրությունները պարզելու նպատակով:
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 895-ով՝ մեկ օր առաջվա 883-ի դիմաց, մինչեւ 211 696: Դա նոր առավելագույնն է համավարակն սկսվելուց ի վեր, հետեւում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ հոկտեմբերի 5-ին հրապարակված տվյալներից։