
Ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանը զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 7-ին…
Հոկտեմբերի 3-ին Աշտարակում բացվեց 44-օրյա պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Հիշատակի ցայտաղբյուրի ու հուշարձանի նախաձեռնության հեղինակներն են Աշտարակ քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Պռոշյան փողոցների բնակիչները։
Ներկա էին Հայկ Գևորգյանի ընտանիքի անդամները, նրա անվան դասարանի աշակերտները, հոգևորականներ ու ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը։
Ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանը զոհվեց Շուշիում՝ նոյեմբերի 7-ին։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հայորդիներին։