
Շատերը մտածում են, որ անհաջողությունը փողոց մաքրող աշխատելն է. անհաջողության 9 իրական հատկանիշները

Շատերը կարծում են, որ անհաջողությունը փողոց մաքրող աշխատելն է կամ 40 տարեկանում մայրիկի հետ ապրելը, կամ 45 տարեկանում ապրել առանց ամուսնու և երեխաների՝ շրջապատված կատուներով:
Իրականում անհաջողությունն այդ տեսքը չունի: Ներկայացնում ենք՝ ինչ է անհաջողությունը՝ ըստ Միխայիլ Լաբկովսկու:
1. Դա այն է, երբ Դուք ոչ մի օր չեք ապրում այնպես, ինչպես ուզում եք:
2. Դա այն է, երբ Դուք շատ լավ աշխատանք ունեք, բայց ատում եք այդ աշխատանքը:
3. Դուք ամուսնացած եք շատ հմայիչ, խելացի և գործունյա մարդու հետ, բայց չեք սիրում նրան:
4. Դուք ամեն օր հաշվում եք կալորիաները, որպեսզի «կրեք» ուրիշի մարմինը:
5. Դա այն է, երբ զբաղվում ես սիրով՝ ուղղակի կատարելով պարտականություն:
6. Դա այն է, երբ երազում եք նախաճաշել կրուասանով, թերթելով լրագիրը, բայց փոխարենը ուտում եք քիմիական շիլա և նստում եք մեքենայի ղեկին:
7. Դա այն է, երբ ամեն օր երազում եք, որ ամեն ինչ փոխվի, բայց դրա համար ոչինչ չեք անում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը